ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
Պետ. ցուցիչ՝ 1.6.159
Ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան
Շենքը
կառուցվել է 1954 թ.՝ որպես Հայաստանի գրողների միության վարչական շենք և Գրողների
տուն։ Սկզբնապես այն եղել է երկհարկանի առանձնատուն՝ տեղակայված Մարշալ Բաղրամյան պողոտայի
ոչ մեծ այգում։ Կենտրոնական մասը լուծված է ընդհանուր ծավալից դուրս եկող կիսաշրջանաձև
ձևով՝ մշակված նրբագեղ կամարաշարով, որտեղ գտնվում է գլխավոր մուտքը։
Առաջին
հարկում տեղակայված են նախասրահը, դահլիճները և ծառայողական սենյակները։ Նկուղային
հարկում գտնվում են հանդերձարանը և սրճարանը։ Երկրորդ հարկում դահլիճն է։ Կցակառուցված
հատվածում տեղավորված են ծառայողական սենյակներ։
1970-ական
թթ. կենտրոնական երկհարկ ծավալի վրա ավելացվել է երրորդ հարկ, իսկ բակի կողմից կառուցվել
է չորսհարկանի կցակառույց։
Շենքը
կառուցված է կարմիր սրբատաշ տուֆից՝ միդիս շարվածքով։ Այն Երևանի հասարակական-մշակութային
խոշոր կենտրոններից է։ Գեղարվեստական
առումով բնորոշ է 1950-ականների խորհրդահայ ճարտարապետությանը։