ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՏՈՒՆ


1980


Ճարտարապետներ՝ Թելման Գևորգյան, Վարդան Հուսյան

Գտնվում է Արամի, Նալբանդյան, Հանրապետության և Վարդանանց փողոցների միջև ընկած հատվածում՝ Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի հարևանությամբ: Եռաթև հորինվածքով կառույցում տեղակայված են ՀՀ տարբեր նախարարություններ և պետական տեսչություններ։

Արամի փողոց նայող մասնաշենքի առաջին հարկի մի հատվածը զբաղեցնում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը:

Պատերը բետոնից են, երեսապատված նարնջագույն տուֆի սրբատաշ քարերով: Տարածքում տեղադրված են միջնադարյան խաչքարեր, խաչքարերի բեկորներ, վիշապաքար, տապանաքարեր:


Հանրապետության հրապարակ