ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատի թանգարան
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի պատմական տարածքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում թանգարանը:
Երևանի
Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը հայկական կոնյակի արտադրության առաջատար ընկերություն
է, որը հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք։ Այն արտադրում է
հայկական հայտնի կոնյակի մի քանի տեսակներ, այդ թվում` «Նոյ» և «Առասպել»։ Գործարանը գտնվում
է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում` զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը։
Շենքը նախագծել է անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի պատմական տարածքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում թանգարանը, որտեղ պահվում և ցուցադրվում են տեղեկություններ և անձնական իրեր կոմբինատի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած անձանց մասին, ինչպիսիք են Ն. Թաիրյանը, Ն. Շուստովը, Մ. Սեդրակյանը, Մ. Մուսինյանցը, Կ. Սիլչենկոն:
Բիբլիական Արարատը անունը կրող կոմբինատում
խորհրդանշական կերպով ներկայացված է նաև բարձրաքանդակ՝ Հովհաննես Այվազովսկու՝ «Նոյն
իջնում է Արարատից» կտավի մոտիվներով:
Թանգարանում ցուցադրվում է նաև 1827 թ.-ին ռուս
գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Էրիվանի բերդ այցի շրջանակներում կազմակերպված նրա «Խելքից
պատուհասը» արգելված պիեսի բեմադրության բարձրաքանդակը: (Պիեսը բեմադրվել է Էրիվանի
բերդի Դալմահան պատի մոտ: Դերերում խաղացել են ռուս սպաները, իսկ կանանց դերերում երիտասարդ
զինվորներն էին):
Թանգարանում առանձին տեղ է զբաղեցնում Գագիկ
Ծառուկյանի վերաբերյալ տեղեկատվության հատվածը, որտեղ ներկայացված են նաև կոմբինատի
նոր ձեռքբերումները: