ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Երևանի մայր եկեղեցին է՝ կառուցված 1996–2001 թթ., ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով՝ ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
Սուրբ
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Օղակաձև զբոսայգու հարավարևելյան մասում՝ «Ռոսիա»
կինոթատրոնի դիմաց՝ բարձրադիր վայրում:
Այս
համալիրային կառույցը բաղկացած է եկեղեցուց, Հայաստանում 301 թ. քրիստոնեությունը
պետական կրոն հռչակած Հայոց Տրդատ Արշակունի թագավորին և Աշխեն թագուհուն նվիրված մատուռներից, եկեղեցուն
արևմուտքից կից գավթից ու զանգակատնից: Ոնի նաև վանատուն:
Եկեղեցում
են պահվում Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց բերված Հայոց առաջին քահանայապետ
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որոնք Ամենայն Հայոց կաթողւկոս Գարեգին
Բ-ին է հանձնել Հռոմի Հովհաննես Պողոս II պապը 2000 թ. նոյեմբերի 11-ին, Վատիկանում:
Սուրբ
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Ռիչարդ և Լուիզ-Սիմոն Մանուկյանների նվիրատվությամբ՝
ի հիշատակ ծնողների՝ Ալեք և Մարի Մանուկյանների: Երկու մատուռները կառուցվել են Նազար
և Արտեմիս Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների, իսկ զանգակատունը՝ Էդուարդո Էռնեկյանի
նվիրատվություններով:
Սուրբ
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ունենալով հայկական դասական ճարտարապետությանը հատուկ
նկարագիր, միաժամանակ արդիական է և նման չէ միջնադարյան հայկական եկեղեցիներին: