ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿ - ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1960


Պետ. ցուցիչ՝ 1.6.128

Ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան

Նկարիչ՝ Վալենտին Պոդպոմոգով


Գտնվում է Հանրապետության և Ստեփան Շահումյանի անվան հրապարակները միացնող զբոսայգում: Կառուցվել է Հայաստանի խորհրդայնացման 40-ամյակի առթիվ:

Եռաստիճան պատվանդանին կանգնեցված 5 մ բարձրությամբ մույթերը վերմանասում միանում են պղնձե լայն օղակով, որի վրա ուռուցիկ տառերով գրված է.

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՂՎԱԾ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԸՆԿԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ:

Մույթերի կենտրոնում տեղադրված է հավերժական կրակով թասը: Հուշարձանն առանձնանում է ոճական հակիրճությամբ:  Նյութը գորշ, սրբատաշ գրանիտն է: Հավերժական կրակով առաջին հուշարձանն է Հայաստանում:


Շահումյանի անվան պուրակ