ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1999


Պետ.ցուցիչ՝ 1.6.144

Ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան

Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան

Հայ մեծանուն բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի (1885-1920) հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Տերյան փողոցին հարող հատվածում: Կանգնեցվել է 1999 թվականին, հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2000 թ. փետրվարի 9-ին՝ բանաստեղծի ծննդյան 115-ամյակի օրը։
Մոխրագույն միակտոր բազալտից կերտված արձանը տեղադրված է սրբատաշ բազալտե հարթակի վրա։ Տերյանը ներկայացված է նստած դիրքով՝ գլուխը թեքած դեպի ձախ ուսը, ձախ ձեռքով հենված է քարին, իսկ աջ ձեռքում պահում է գիրքը։ Քանդակը աչքի է ընկնում հագուստի մանրամասներով:  Արձանի բարձրությունը 3 մետր է։


Չինար այգի