ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ 1915 Թ. ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2015
Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան
Եզդի
ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթողը տեղադրվել է 2015 թվականին։
Հուշարձանի բարձրությունը
4 մետր է։ Պատվանդանին հայերեն և եզդիերեն գրված է.
«Եզդի ժողովրդի 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին»։ Սա եզդիների անմեղ զոհերին նվիրված
առաջին հուշարձանն է աշխարհում։ Հուշակոթողը նվիրված է 20-րդ դարի սկզբին Օսմանյան
կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին։
Հուշակոթողն ունի նաև աղբյուր՝ ի հիշատակ Հյուսիսային Իրաքում եզդիների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի։