ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2004
Քանդակագործ՝ Արսեն Ավետիսյան
Ավստրիացի
գրող, հումանիստ, «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի արձանը գտնվում
է Նոր Նորքի առաջին զանգվածում՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում:
Սրբատաշ,
բազալտե պատվանդանի վրա տեղադրված է սև տուֆից մեծ բեկոր, որի դիմային ճակատին պատկերված
է Վերֆելը՝ ձեռքերը դեպի վեր պարզած, կարծես կրում է 1915 թ. Հայոց ցեղասպանության
ժամանակ հայ ժողովրդի ապրած տառապանքների ծանրությունը: Գլխավերևում հայկական եկեղեցու
քանդակ է: Մյուս ճակատներին քանդակված են Հայոց ցեղասպանության տեսարաններ, պայքարող
ու փրկագործվող ժողովուրդ, խաչքարերի բեկորներ: Հարավային ճակատին գրողի անունն է՝
ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ / FRANS WERFEL: Հուշարձանի բարձրությունը 2.25 մ է:
Նանսենի այգի