ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԼԵՎՈՆ ՕՐԲԵԼՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1973
Պետ. ցուցիչ՝ 1.3.17
Քանդակագործ՝ Գաբրիել Եփրոյան
Հայ
ֆիզիոլոգ, խորհրդային էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի հիմնադիրներից, ԽՍՀՄ
(1935) և ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ, արտասահմանյան
տարբեր ընկերությունների և ակադեմիաների անդամ, նշանավոր գիտնականներ Հովսեփ և Ռուբեն
Օրբելիների եղբոր՝ Լևոն Օրբելու (1882-1958) կիսանդրին տեղադրված է մեծ գիտնականի անունը
կրող ֆիզիոլոգիայի ինստիտուտի շենքի մոտ՝ Օրբելի եղբայրների
փողոցում։ Գորշ բազալտե կիսանդրին տեղադրված է ուղղանկյուն, միակտոր բարձր պատվանդանին։ Աչքի է
ընկնում կերպարային մեծ նմանությամբ: Կիրառված է քարի մշակման հավասարաչափ հատիկավոր
սկզբունքը, որն ընդգծում է քանդակագործի վարպետությունը:
Օրբելի եղբայրների փողոց