ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՊՈՒԼՏ տաղավար. ստեղծարար արդյունաբերության էքսպո
«Կատապուլտ տաղավար»-ը ստեղծարար արդյունաբերության էքսպո է, որը կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի կողմից 2023 թվականի մարտի 31-ից ապրիլի 30-ը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոնի և «ԱՐէ» կատարողական արվեստի փառատոնի հետ համատեղ:
Սա «Կատապուլտ»-ի ամենամյա հիմնական միջոցառումն ու տոնավաճառն է Հայաստանում, որտեղ ցուցադրվելու են ապրանքներ և նախագծեր՝ ընդգրկելով կերպարվեստի, ստեղծագործական տեխնոլոգիաների, դիզայնի, ճարտարապետության, նորաձևության և տպագրության ստեղծագործական ոլորտները: «Կատապուլտ տաղավար 2023»-ը կներկայացնի վեց կապսուլային նախագծեր: Զուգահեռաբար «Կատապուլտ բեմ»-ը հանդիսատեսին կառաջարկի միջոցառումների մեկամսյա բազմաբովանդակային ծրագրեր՝ հագեցած զրույցներով, ներկայացումներով և աշխատաժողովներով:
ՀԲԸՄ-ն, ԵՄ ֆինանսավորմամբ և Creative Armenia-ի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը 2022 թ. գարնանը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար տնտեսությունը։
ԷՔՍՊՈՅԻ ԹԵՄԱՆ
«Կատապուլտ տաղավար»-ի առաջին միջոցառման թեման «Scenius»-ն է, որը հնարել է երաժիշտ և հնչյունային արտիստ Բրայան Էնոն՝ փոխանցելու «մի ամբողջ մշակույթի տեսարանի բանականությունն ու ինտուիցիան… հանճարի հայեցակարգի ընդհանուր ձևը»: «Կատապուլտ տաղավար»-ը կցուցադրի խմբային նախագծեր և կներկայացնի 10 կուրատորական թիմեր:
Մաշտոցի պող., 7ա շենք
+37410 539 196
Տևողություն՝
21:00
ժ
ԱՆՎՃԱՐ