ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Բարեկենդանն ու Թումանյանի ծննդյան օրը


Բարեկենդանը տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է: Այս տարի տոնը կրկնակի է, քանի որ այն համընկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան հետ, ինչը չէր վրիպել Թումոյի աչքից: Փետրվարի 19-ին սպասում ենք բոլորիդ Երևանի Թումո կենտրոնում և Թումանյանի այգում` միասին նշելու Բարեկենդանն ու ամենայն հայոց բանաստեղծի 154-ամյակը:

Ի՞նչ է սպասվում.
🎊 Բարեկենդանի դիմակահանդես
🎭 Թումանյանի հեքիաթների բեմադրություն
🏏 Բարեկենդանի տոնի խաղեր
🕺🏼 Ավանդական պարեր
🤩 Լարախաղաց
🎶 Զրանգի բենդի համերգ
🎬 Կինոդիտում
✂️ Թեմատիկ աշխատարաններ
🔥 Թեյախմություն խարույկի շուրջ

Դիլիջանի, Գյումրու և Ստեփանակերտի թումոցինե՜ր, ձեզ նույնպես այդ օրը կսպասեն անակնկալներ:
Միջոցառման օրակարգն ու բոլոր մանրամասները հասանելի կլինեն շատ շուտով:
Այս ամենը բաց է և անվճար բոլորի համար: