ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Տոհմածառ» ազգագրական պարերի համերգ
«Մենք» ազգագրական պարի խումբը սիրով հրավիրում է ներկա գտնվելու իր կազմավորման 10-ամյակին նվիրված «Տոհմածառ» խորագրով համերգին:
Համերգի ընթացքում բեմից կներկայացվեն ինչպես արդեն ձեզ հայտնի, այնպես էլ նոր գրառված պարեր՝ նոր ձայնագրված պարեղանակներով, կցուցադրվեն խմբի պատմությունը պատմող տեսանյութեր: Միջոցառման հյուրերն են «Հրայրք», «Լույս» և «Նաիրի» ազգագրական պարի խմբերը: Երաժշտական մասը կապահովի «Կայթ» նվագախումբը:
Բաց մի թողեք մեզ հետ միասին խմբի տարեդարձը նշելու հնարավորությունը:
Խ. Աբովյան փող. 2
+37410 527 988, +37498 881 717
2000-4000 AMD