ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՖԼԱՄԵՆԿՈՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԵՐԵԿՈ
Հոկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա իսպանական կրքով և ռիթմով լի ֆլամենկոյի երաժշտության և պարի երեկո։
Երևանյան բեմում հանդես կգան իսպանացի ֆլամենկո պարուհի Ռոսիո Գարիդոն և անսամբլը՝ ներկայացնելով ֆլամենկոյի երաժշտության, պարի և կիթառային կատարումների ամբողջական ծրագիր։
Ֆլամենկոն պարզապես երաժշտություն կամ պար չէ․ այն հույզերի, շարժման և ռիթմի յուրահատուկ երկխոսություն է, որտեղ միահյուսվում են կիթառի հնչյունները, երգը և արտահայտիչ պարը։
Երեկոն կազմակերպվում է Հայաստանում Իսպանիայի դեսպանության և Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (AECID) աջակցությամբ։
Մաշտոցի 46