ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երևանյան ՌՈՔ
Երևանի ամառային երեկոները Khachaturian Rooftop-ում ունեն իրենց առանձնահատուկ ռիթմը։ Բաց երկինքը, քաղաքի գիշերային համայնապատկերն ու կենդանի երաժշտությունն այս անգամ կմիավորվեն ռոքի հնչյունների ներքո։
Բեմում՝ Սարգիս Մանուկյանը և բենդը՝ «Երևանյան ՌՈՔ» ծրագրով։
🎶 Երեկոյի ընթացքում կհնչի թեթև և մելոդիկ ռոք՝ ուժեղ վոկալի, դինամիկ հնչողության և արևելյան նուրբ երաժշտական երանգների համադրությամբ։
Երեկոյի գլխավոր գործընկերն է IDBank-ը, որն այս տարի նշում է իր հիմնադրման 35-ամյակը։
✨ Հանդիպում ենք Khachaturian Rooftop-ում՝ ռոքով լի ամառային երեկոյի համար։
Մաշտոցի 46