ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՔՈՒՅՐ ԴՊՐՈՑՆԵՐ ԳԱԼԱՀԱՄԵՐԳ
«Քույր դպրոցներ» ծրագիրը ուղղված է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցությանը, մշակութային և կրթական` ստեղծագործական համագործակցության խթանմանը՝ դպրոցների միջև փորձի և գաղափարների փոխանակման համար:
Ծրագրի միջոցառումների շրջանակում իրականացվում են փոխայցելություններ, երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտներն ու մանկավարժական աշխատողները հանդես են գալիս համատեղ ծրագրերով, ելույթներով, կազմակերպվում են վարպետության դասընթացներ, իրականացվում են ճանաչողական այցեր Երևանի և ՀՀ մարզերի տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ, մշակութային օջախներ:
Գալա համերգը հանդիսանում է «Քույր դպրոցներ» ծրագրի եզրափակիչ միջոցառումը, որտեղ ներկայացվում են աշակերտների երաժշտական և ստեղծագործական ձեռքբերումները: Համերգը ընդգծում է երեխաների ստեղծագործական աճը, ուսուցիչների և դպրոցների միջև համագործակցությունը և հանդես է գալիս որպես տարվա ընթացքում իրականացված աշխատանքի ամփոփ տոնական հարթակ:
Ա. Իսահակյան փող. 1
+37410 526 780, +37410 586 046