ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Գարեջրի օրեր
🍻 Ամառ, գարեջուր ու անմոռանալի ժամանց։ Քաղաքի ամենափրփրուն միջոցառումը մոտենում է:
🖇 Վեր հանելով գարեջրագործական ավանդույթները՝ «ԷվենտՏուրա․ Իրադարձային Զբոսաշրջության Գործակալությունը» 2021 թվականից ի վեր կազմակերպում է «Գարեջրի Օրեր» փառատոնը։ «Գարեջրի Օրերը» ստեղծվել է Հայաստանի գարեջրագործական մշակույթին ծանոթացնելու, նոր և հին գարեջրագործներին ներկայանալու հարթակ տրամադրելու և իրադարձային զբոսաշրջությունը զարգացնելու համար։
🤩 Միջոցառումը բաժանված է մի քանի գոտիների, որը երաշխավորում է բազմատեսակ և հագեցած ժամանցը։ Խմիչքի հետ մեկտեղ այցելուները կհամտեսեն գարեջրի հետ համադրվող խորտիկները, հնարավորություն կունենան մասնակցել խաղերին և շահել տարատեսակ նվերներ, ինչպես նաև կվայելեն գարեջուրը հատուկ նախատեսսված հանգստի գոտում։
🎼 Փառատոնային օրերը կուղեկցվեն տարատեսակ բենդերի, անհատ կատարողների երաժշտությամբ՝ ամբողջացնելով «Գարեջրի Օրերն» ու ստեղծելով իրական տոն խմիչքի սիրահարների համար։
🟢Մասնակցելով փառատոնին՝
📌կբացահայտեք հայկական գարեջրի ավանդույթներն ու հազարամյակների պատմությունը,
📌կծանոթանաք գարեջրի բազմազան տեսականու հետ,
📌 կյուրացնեք գարեջրի հետ համապատասխան սննդի համադրման մշակույթը,
📌 կմասնակցեք սպորտայինից մինչև ինտելեկտուալ տարբեր խաղերի՝ հնարավորություն ունենալով շահել նվերներ
📌 կվայելեք որակյալ երաժշտություն՝ համատեղելով հանգիստը, գարեջուրն ու համեղ խորտիկները
📌կխթանեք Հայաստանում գարեջրագործության և իրադարձային զբոսաշրջության զարգացումը
📍 Վայրը՝ Զաքյան փողոց։
📅 Օրը՝ Հուլիսի 27-28։
⏰ Ժամը 14։00-ից մինչև 22։30։
☺️🎉 Եկեք միասին զովանանք ամռանը՝ համտեսելով ամենահամեղ գարեջրերը։
📩Ընդհանուր հարցերի համար՝ hello@eventtoura.org
🤝Կորպորատիվ առաջարկների և մասնակցության համար՝ projects@eventtoura.org
👩🏻💻Մեդիա բաժնի հետ կապված հարցերի համար՝ media@eventtoura.org
🖇️Տուրիստական ընկերությունները կարող են դիմել՝ tourevents@eventtoura.org
077/091 264595
Երևան քաղաք