ԲԼՈԳ
Սեր, Տոն, Երևան 2808
Էրեբունի-Երևան 2808 միջոցառումների ուղեցույց
Պատկերացրե՛ք՝ երկու օր շարունակ ամբողջ Երևանը վերածվում է մեկ մեծ բեմի։
Հոկտեմբերի 9-ին և 10-ին մայրաքաղաքի տարբեր անկյուններում կհնչեն ռոք, ջազ, փոփ, ռեփ, դասական, ազգային և էլեկտրոնային երաժշտություն՝ նվիրված Երևանի 2808-ամյակին։
Ընտրե՛ք ձեր սիրելի երաժշտական ուղղությունը կամ պարզապես հետևե՛ք քաղաքի ռիթմին։
🎸 Հոկտեմբերի 9. տոնը սկսվում է ռոքով
Դիանա Արբենինա և «Նոչնիե սնայպերի»
Տոնակատարությունների մեկնարկը կտա ռուս ռոք-երգչուհի Դիանա Արբենինայի և «Նոչնիե սնայպերի» խմբի համերգը։
Նույն զբոսայգում հոկտեմբերի 9-ից 10-ը կանցկացվի նաև գարեջրի փառատոն։
🎶 Հոկտեմբերի 10. Երևանը վերածվում է մեծ երաժշտական բեմի
Հոկտեմբերի 10-ին քաղաքի տարբեր հատվածներում միաժամանակ կգործեն յոթ երաժշտական բեմեր։ Առավոտից մինչև ուշ երեկո Երևանը կհնչի տարբեր ժանրերով։
🎷 Ջազի բեմ
Կասկադում ամբողջ օրը կհնչի ջազ։ Ելույթ կունենան Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Կարեն Մամիկոնյան տրիոն, Վահագն Հայրապետյանի «The Armenian Colors Quartet»-ը, Արտյոմ Մանուկյան տրիոն, Մալխաս ջազ տրիոն և ուրիշներ։
✨ Հատուկ հյուր՝ FKJ (French Kiwi Juice), ժամը 20:00-ին
Ֆրանսիացի բազմագործիքահար երաժիշտը հայտնի է ջազի, էլեկտրոնային երաժշտության և սոուլի յուրահատուկ համադրությամբ։ Նրա ելույթը կլինի տոնակատարության գլխավոր երաժշտական իրադարձություններից մեկը։
🎸 Ռոքի բեմ
Ռոքի բեմում կհնչեն FairWind, Another Story, The Beautified Project, «Լավ էլի», «Նեմրա», «Բամբիռ» և այլ հայկական խմբերի ու կատարողների երգերը։
Գարեջրի փառատոնը կշարունակվի ողջ օրվա ընթացքում։
🍷 Ազգային երաժշտություն և գինու փառատոն
Հյուսիսային պողոտայում հայկական երաժշտությունը, ավանդական կատարումներն ու գինին կմիավորվեն մեկ տոնական մթնոլորտում։
Ելույթ կունենան Սոնա Ռուբենյանը, Արփին և «Հայվեյ» բենդը, «Թմբաթան», Ethno Colors-ը, «Ակունք» պետական ազգագրական համույթը և «Ջվարթնոց» քանոնահարների անսամբլը, ինչպես նաև ազգային պարի և երգի խմբեր։
Համերգից հետո կարող եք շարունակել երեկոն՝ մասնակցելով գինու փառատոնին, որը կշարունակվի մինչև 23:00։
🎤 Փոփի բեմ
Փոփ երաժշտության սիրահարներին սպասվում են Արամ MP3-ի, Mohana Band-ի, D'Litte-ի, Project 12-ի, Yellow Heart-ի, Kami Friends-ի և այլ կատարողների ելույթները։
🎤 Ռեփի բեմ
Անգլիական այգում կանցկացվի ռեփ համերգ, որին կմասնակցեն A Chilla-ն, ՎՆԱՍ-ը, ԴԱՎ-ը, GALIFE-ը, Նարեկ Մեծ Հայքը, «Միշտ Հասարակ»-ը, 47-ը, Ֆելոն և Սերժոն։
🎻 Դասական երաժշտության բեմ
Դասական երաժշտության սիրահարներին սպասվում է «Սիմֆոնիկ ֆոլք» ծրագիրը՝ «Երևան» երիտասարդական նվագախմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Համերգին կմասնակցեն նաև Երևանի պետական կամերային երգչախումբը և «Կամերտոն» վոկալ ստուդիան։
🔊 Էլեկտրոնային բեմ
Երեկոյան Հանրապետության հրապարակը կվերածվի էլեկտրոնային երաժշտության բեմի։
Ելույթ կունենան Guevo Aka Kai-ը, Roob-ը, Socko-ն և Alber Ensso-ն։
✨ Հատուկ հյուր՝ Vanco, 21:30
🗺️ Ո՞ւր գնալ
Եթե ուզում եք արագ կողմնորոշվել․
Պարտադիր չէ ընտրել միայն մեկ բեմ։ Քաղաքի կենտրոնում բեմերը գտնվում են միմյանցից քայլելու հեռավորության վրա, այնպես որ կարող եք մի քանի ժամում փոխել երաժշտական միջավայրը, բացահայտել Երևանի տարբեր անկյուններն ու երեկոն անցկացնել ձեր նախընտրած ռիթմով։
Երկու օր շարունակ Երևանը կնշի իր 2808-ամյակը՝ քաղաքի տարբեր հատվածներում տիրող տոնական մթնոլորտով։
Շնորհավո՛ր 2808-ամյակդ, Երևա՛ն։ 🎉