ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՐԱՀՆԵՐ
Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Օպերայի և բալետի թատրոնն իր ուրույն տեղն է զբաղեցնում մայրաքաղաքի կյանքում։ Երևանի հենց կենտրոնում գտնվող թատրոնը մշակութային կենտրոն է և մայրաքաղաքի ճարտարապետական հաղթանակներից մեկը։
1927 թ.-ին Երևանի պետական կոնսերվատորիայում, տնօրեն Ա. Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ, հիմնվեց օպերային ստուդիան, որի երգչախմբի (Ռ. Մելիքյան, Ս. Մելիքյան), սիմֆոնիկ նվագախմբի (Ա.Ադամյան) և մեներգիչների կազմերով էլ 1932 թ.-ին Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը: Այն բացվեց Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ 1933 թ.-ի հունվարի 20-ին:
Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար Ռ. Մելիքյանի նախաձեռնությամբ 1935 թ.-ին առաջին անգամ մասնագիտացված բեմահարթակին բեմադրվեց Ա. Տիգրանյանի «Անուշը»:
Ալ. Թամանյանը, 1923 թ.-ի մարտին վերադառնալով Երևան, ստանձնում է մի շարք պաշտոններ և դառնում է հանրապետության շինարարական գործի ղեկավարներից մեկը։ 1926թ.-ի հունվարին Անդրկովկասյան Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով: Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալ. Թամանյանին։
1938 թվականին թատրոնը կոչվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով:
1940 թ.-ին Ազգային օպերային թատրոնն ունենում է հայ մեծ ճարտարապետ Ալ. Թամանյանի նախագծով նորակառույց հոյակերտ շենք, որը առայսօր քաղաքամայր Երևանի գեղատեսիլ շինություններից մեկն է:
1945 թ.-ին բեմադրվեց հայ իրականությունում առաջին ազգային «Արշակ Բ» օպերան:
Երևանի օպերային թատրոնը գործում է որպես ստեղծագործական հարթակ նաև նորաստեղծ կոմպոզիտորների համար։ Այս առումով այն սերտորեն համագործակցում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի հետ՝ նպատակ ունենալով աջակցել տաղանդավոր երիտասարդ արվեստագետներին։
Օպերայի և բալետի թատրոնի բակում «Ազատության» հրապարակն է, որտեղ տեղադրված են հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները։ Ազատության հրապարակը երևանցիների և քաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից է, քանի որ այն ոչ միայն մշակութային կենտրոն է, այլ նաև հաճելի վայր՝ զբոսնելու և վայելելու քաղաքի խախաղ մթնոլորտը։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Բերդ - 60
Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
+37433 533 391
4000, 5000, 6000, 7000, 8000, 10000, 12000, 15000 AMD
Կրկ 19:00