ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՐԱՀՆԵՐ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՄԵԾ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ (ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՒՆ)
1930-1947 թթ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.95.2
Ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան, Գևորգ Թամանյան
Գտնվում է Թումանյան փողոց, 36 հասցեում:
Նախագծվել է 1926-1936 թթ. որպես Ժողովրդական տուն (ճարտարապետ ՝ Ալեքսանդր Թամանյան): Հանդիսավոր հիմնարկեքը տեղի է ունեցել 1930 թ. նոյեմբերի 28-ին:
Երկդահլիճ թատերական շենքին Ալեքսանդր Թամանյանը տվել է ինքնատիպ և արտահայտիչ մարմնավորում: Ի սկզբանե այն նախագծվել է տրանսֆորմացվող
ձմեռային (հարավային) և ամառային (հյուսիսային) դահլիճների տեսքով,
որոնցից յուրաքանչյուրն ուներ իր բեմը, պարտերն ու ամֆիթատրոնը: Անհրաժեշտության
դեպքում, նախապես հեռացնելով միջնորմը, այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով
3000 հանդիսականի համար նախատեսված օվալաձև սրահ
մեկ ընդհանուր բեմով: Ցավոք, տեխնիկական խնդիրների, ինչպես նաև՝ 1936 թ. Թամանյանի մահվան
պատճառով երկու դահլիճների հնարավոր միացման նախագիծը չի իրականացվել:
Թատրոնի շենքի նախագիծը 1937 թ. Փարիզի համաշխահային ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեծ մեդալի (Grand prix):
Շենքի շինարարությունը իրականացվել է երկու փուլով: 1939 թ. ավարտվել է ձմեռային թատրոնի համար նախատեսված մասը, ուր 1940-ից սկսել է գործել Ալեքսանդր Սպենդիարյանի
անվան օպերայի և բալետի թատրոնը: 1953 թ. ավարտվել է նախագծով նախատեսված ամառային թատրոնը, որի կառուցման ընթացքում շենքի այդ մասը վերափոխվել է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի (ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան): 1979-ից կրում է Արամ Խաչատրյանի անունը (այժմ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահ);
1978-1980
թթ. շենքի օպերայի և բալետի թատրոնի հատվածը, իսկ 1981-1983 թթ.՝ Համերգային մեծ դահլիճի հատվածը, հատկապես սրանց ներսը, հիմնովին վերանորոգվել են (ճարտարապետներ՝ Գևորգ, Հուլիոս, Գայանե Թամանյաններ): Վերակառուցումից հետո օպերայի և բալետի թատրոնի դահլիճն ունի 1200 նստատեղ, համերգային դահլիճը՝ 1400 նստատեղ:
Օպերայի և բալետի թատրոնի և համերգային դահլիճի շենքը յուրահատուկ է միասնական և հաստատուն ծավալով, մոնումենտալ և գեղեցիկ ձևերով, ներդաշնակ համաչափություններով: Շենքի նշանակությունը հայ խորհրդային ճարտարապետության համար շատ կարևոր է՝ ազգային ճարտարապետության լավագույն ավանդույթները և կենսունակ ձևերն այստեղ կիրառված են այնպես, որ ստացել են նոր որակ և այժմեական հնչեղություն:
Մերձակա Թատերական հրապարակը, որն ստեղծվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ միաժամանակ,
1991 թ. վերանվանվել է Ազատության հրապարակ: Այստեղ 1957 թ. տեղադրվել են հայ մեծանուն
բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան, քանդակագործ՝ Արա Սարգսյան) և երգահան Ալեքսանդր Սպենդիարյանի (ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Ֆենիքս Դարբինյան, քանդակագործներ՝ Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան) հուշարձանները: Համերգային դահլիճի դիմաց 1999 թ. տեղադրվել է աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյանի հուշարձանը
(ճարտարապետ` Ռոմեն Մարտիրոսյան, քանդակագործ` Յուրի Պետրոսյան):
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Կկայանա «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի բացառիկ բեմական առաջնախաղը
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՄԵԾ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ (ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՒՆ)
+37433 533 391
Հնգ 19:00
է. Բեռլիոզ «Ռեքվիեմ»
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՄԵԾ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ (ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՒՆ)
+37433 533 391
Երք 19:00