ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Card image cap

Metropol Hotel Yerevan


«Մետրոպոլ» հյուրանոցը գտնվում է Մաշտոց պողոտայի հենց սկզբնամասում՝ Զվարթնոց օդանավակայանից ընդամենը 11 կմ. հեռավորության վրա:

Հյուրանոցային համալիրը կառուցվել է 2001 թ.-ին: Այստեղ այցելուները կարող են գտնել ժամանակակից և դասական ինտերիերի յուրահատուկ համադրություն: 

Հյուրանոցից տեսարան է բացվում դեպի Հրազդանի կիրճ, Հաղթանակի կամուրջ, լեգենդար «Արարատ» կոնյակի գործարան և Հայաստանի խորհրդանիշ հանդիսացող բիբլիական Արարատ լեռ:

Այցելուները կարող են օգտվել հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ բար, փակ լողավազան, սեղանի թենիս, շոգեբաղնիք: 


Ռեստորանում մատուցվում են համեղ և յուրօրինակ ճաշատեսակներ: Այստեղ կարելի է  կազմակերպել տարբեր հանդիսություններ և կորպորատիվ միջոցառումներ: 

Հյուրանոցի հիանալի դիրքը  հնարավորություն է տալիս հեշտությամբ այցելել թանգարաններ, թատրոններ, ռեստորաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ: 

Մոտակայքում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, Հրազդանի կիրճը, Փարաջանովի թանգարանը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Արարատ կոնյակի գործարանը: 



Մաշտոցի պող. 2/2
+37410 510 700