ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Card image cap

Ani Plaza Hotel


«Անի Պլազա» հյուրանոցը Հայաստանի հնագույն հյուրանոցներից է, որի կառուցումը սկսվել է 1964 թվականին:  Հիմնադրվելով 1970 թվականին որպես «Ինտուրիստ» հյուրանոց, այն արագորեն դարձավ հայկական լավագույն հյուրանոցներից մեկը: «Անի» հյուրանոցն առաջին 16 հարկանի շենքն էր Երևանում։ Հյուրանոցի անվանումը խորհրդանշում է Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին, որի զինանշանը զետեղված է հյուրանոցի պատկերանշանի վրա։ 


Հյուրանոցի սենյակներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Երևանի համայնապատկերը, Հայաստանի խորհրդանիշ Արարատ բիբլիական լեռը և Երևանի գլխավոր ճարտարապետական արժեքներից մեկը` «Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն»-ի շենքը: 


Հյուրանոցում գործում է սպորտային համալիր, որն առաջարկում է անհրաժեշտ պարագաներով ապահովված մարզասրահ, շոգեբաղնիք և լողավազան: 


Հաշված րոպեների ընթացքում այստեղից ոտքով կարելի է հասնել Երևանի ամենասիրելի զբոսաշրջային վայրեր` Ազատության և Հանրապետության հրապարակներ, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Պատմության թանգարան և այլն: Հյուրանոցի հարևանությամբ են գտնվում նաև քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորաններն ու բուտիկները, որտեղ կարող եք հաճելի ժամանակ անցկացնել և գնումներ կատարել:


Սայաթ Նովա պող. 19
+37410 589 500