ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«North Avenue» հյուրանոցը գտնվում է քաղաքի ամենակենտրոնական հատվածում՝ Հանրապետության հրապարակից և Ազատության հրապարակից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա:
Հյուրանոցի շենքը տուֆից է: Տուֆի և ժամանակակից դիզայնի յուրահատուկ համադրությամբ այս հյուրանոցը առաջարկում է շքեղ համարներ` համալրված բոլոր անհրաժեշտ հարմարություններով:
Այն իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները՝ ռեստորան «ՄԻՍ'», խմբային և անհատական տուրեր, ՍՊԱ սենյակ, մարզասենյակ, դայակի ծառայություն և լվացքատուն:
Այստեղ գործում է նաև տարադրամի փոխանակման և մեքենաների վարձակալման «SIXT» կետեր:
ՍՊԱ սենյակում հյուրերը կարող են զգալ իսկական թայլանդական մերսման վայելքը, Թայլանդից ու Ֆիլիպիններից ժամանած պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:
«ՄԻՍ'» ռեստորանը հայկական խոհանոցը նոր մոտեցումներով ներկայացնող ռեստորան է մսի իրական սիրահարների համար:
Ճաշացանկում ներկայացված են ինչպես հայկական ավանդական բաղադրատոմսերով պատրաստվող, այնպես էլ կովկասյան խոհանոցից բոլորին հայտնի ուտեստներ:
Հյուրանոցի տարածքում է գտնվում նաև «La Perla» ռեստորանը, որտեղ հնարավոր է համտեսել Իսպանացի շեֆ խոհարարի կողմից պատրաստած յուրահատուկ ազգային ուտեստներ: Տարածքում կան նաև լաունջ և կոկտեյլ բար:
Հաշված րոպեների ընթացքում այստեղից ոտքով կարելի է հասնել Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարան, երգող շատրվաններ,Կասկադ, Վերնիսաժ և Շառլ Ազնավուրի հրապարակ: