ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Silk Road» հյուրանոցը գտնվում է Օպերայից 5-7 րոպե հեռավորության վրա: Այն ամբողջությամբ հայկական ազգագրական ոճով և հին հայկական չքնաղ գորգերով ու կարպետներով կահավորված և ձևավորված հյուրանոց է:
Այստեղ կարող եք ծանոթանալ հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ողջ հարստությանը:
Սենյակների կահավորանքը համահունչ է հյուրանոցի ինտերիերում օգտագործված ավանդական կահավորանքի հետ: Բոլոր սենյակները չծխողների համար են:
Գործնական հանդիպուների համար հյուրանոցում առկա է կոնֆերանս դահլիճ` համալրված բոլոր անհրաժեշտ տեխնիկական հարմարություններով:
Հյուրանոցն ունի լիարժեք հանգստի համար բոլոր պայմանները:
Բակում կա գեղեցիկ այգի և հայկական ավանդական թոնիր, որտեղ հյուրերը հնարավորություն ունեն ոչ միայն ականատես լինել, այլ նաև մասնակցել լավաշի թխման հետաքրքիր ընթացակարգին: