ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Aghababyan’s» հյուրանոցը գտնվում է Երևանում ՝ Հանրապետության Հրապարակից մոտ 8 կմ հեռավորության վրա։ Այն ունի նրբաճաշակ ձևավորված սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ուրույն դիզայնով։
Հյուրանոցն ունի կոնֆերանսների սրահ՝ համալրված ժամանակակից սարքավորումներով, ռեստորան, լաունջ բար, մանկական սենյակ, փակ լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ: Ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական ուտեստներ։
Ռեստորանից բացի գործում է միայն հյուրերի համար առանձնացված նորաոճ նախաճաշի սրահ։ Նախաճաշն այստեղ մատուցվում է «կոնտինենտալ» կամ շվեդական սեղանի տարբերակով:
«Aghababyan’s» հյուրանոցում իրականացվում են նաև անհատական և խմբակային մարզումների և լողի դասընթացներ։
Հյուրանոցի հարմարավետությունը և հատուկ մտածված դետալները ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ: