ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Royal Plaza» հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարտիրոս Սարյանի և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանների հարևանությամբ: Այն իր հյուրերին առաջարկում է դասական և ժամանակակից ոճերի համադրությամբ ձևավորված հարմարավետ և ընդարձակ համարներ:
Հյուրանոցն ունի ազգային ոճով ձևավորված գինետուն, շուրջօրյա գործող լոբբի բար, ռեստորան, կոնֆերանս դահլիճ, եռասրահ կինոթատրոն, բոուլինգի սրահ, խաղային ավտոմատներ, մանկական սրճարան, խաղասրահ և ինտերնետ սրճարան:
Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ ժամանցային վայրեր, ռեստորաններ, սրճարաններ, զվարճանքի և առևտրի կենտրոններ:
Հաշված րոպեների ընթացքում այստեղից ոտքով կարելի է հասնել Երևանի ամենասիրելի զբոսաշրջային վայրեր`Հանրապետության Հրապարակ, Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոն, Կասկադ մշակութային համալիր ինչպես նաև այլ մշակութային հաստատություններ, թանգարաններ, թատրոններ և կինոթատրոններ: