ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Golden Palace Yerevan» հյուրանոցը գտնվում է Երևանի «լեգենդար» փողոցների խաչմերուկում, որտեղ հատվում են շքեղությունը, եզակիությունը և հարմարավետությունը։
Հյուրանոցի դիզայնը առանձնանում է նրբերանգ գույներով, յուրօրինակ նախշերով և հարուստ գործվածքներով։ Այն աչքի է ընկնում իր մշակութային ոճով, սենյակները կահավորված են դասական իտալական կահույքով և մարմարյա լոգարաններով։
«Golden Palace Yerevan» սենյակներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի հին և նոր Երևանի փողոցները։
Շքեղ խանութները և ռեստորանները գտնվում են մի քանի քայլ հեռավորության վրա։ Հյուրերը կարող են վայելել ճաշը կամ ընթրիքը տանիքում գտնվող բացօթյա ռեստորանում, ինչպես նաև պատվիրել խմիչք` բարից:
Հյուրերին տրամադրվում է մարզասրահի, գեղեցկության սրահի, սպա կենտրոնի, սաունայի անվճար ծառայություններ: