ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Երևանի մայր եկեղեցին է՝ կառուցված 1996–2001 թթ., ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով՝ ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Սարգիս եկեղեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հոգևոր թեմի առաջնորդանիստ եկեղեցին է: 1835-1842, վերակառուցված՝ 1971-1976
ԶՈՐԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին իր անունը ստացել է այստեղ պահվող հրա¬շագործ «Զորավոր» Ավետարանից: 17-19-րդ դդ․
ԿՈՆԴԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Երևանի ամենահին ու պատմական սրբավայրերից է՝ կառուցված 1706-1710 թթ.:
ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին միջնադարյան Երևանի կանգուն մնացած եզակի հուշարձան է: 13-րդ դ․
ՄԱԼԱԹԻԱՅԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նվիրված է Արցախյան ազատամարտում ընկած հերոսների և նահատակված մալաթիահայերի հիշատակին: 1991
ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Երրորդություն եկեղեցին իր ճարտարապետական վեհությամբ ու հոգևոր շնչով դարձել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համայնքի ոգու և հավատքի խորհրդանիշը։
ՆՈՐԱԳԱՎԹԻ ԾԻՐԱՆԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ
Նորագավիթը հարուստ է պատմական հուշարձաններով։ Ժամանակին տարածքում գործում էին տասից ավելի եկեղեցիներ, այսօր կանգուն է միայն Ծիրանավոր Սուրբ Գևորգ եկեղեցին: 17-րդ դ.
ՆՈՐ ՆՈՐՔԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Սարգիս եկեղեցում միաձուլված են Զվարթնոցի, Սուրբ Հռիփսիմեի և Անիի եկեղեցիների ճարտարապետական տարրերը: 1998
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Աստվածածին եկեղեցին 20-րդ դարասկզբին կառուցված Երևանի հայտնի եկեղեցիներից է:
ԴԱՎԹԱՇԵՆԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑԻ
Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: 1996
ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ
Արաբկիր վարչական շրջանում յուրահատուկ ճարտարապետությամբ առանձնանում է Սուրբ Խաչ եկեղեցին: 2018
ԱՎԱՆԻ ՏԱՃԱՐԻ ՀԱՄԱԼԻՐ
Ավանի տաճարը հայկական քրիստոնեական ճարտարապետության առաջին հինգ գմբեթավոր եկեղեցիներից մեկն է: 6-7-րդ դարեր, 17-րդ դար
ԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Հովհաննես եկեղեցում է գտնվում Ավանի նշանավոր որմնափակ խաչքարը (կազմող՝ Գրիգոր Անեցի, 1297), որը միջնադարյան Հայաստանի կոթողային ար-վեստի լավագույն նմուշներից է: 5-6-րդ դարեր, վերանորոգված` 1271
ՔԱՆԱՔԵՌԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին ուշ միջնադարյան Հայաստանում տարածված եռանավ բազիլիկ եկեղեցիների լավ պահպանված օրինակներից մեկն է։ 1695
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Աստվածածաին եկեղեցին Հայաստանում ռուսական ուղղափառ գլխավոր եկեղեցական կառույցն է: 1913-1916
ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹ (ԳՅՈՅ ՄԶԿԻԹ, ՀՈՒՍԵԻՆ ԱԼԻ ԽԱՆԻ ՄԶԿԻԹ, ԳՅՈՅ ՋԱՄԻ)
Կապույտ մզկիթը Անդրկովկասի լավագույն պարսկական մզկիթն է: 1765-1766
ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻ (հիմնահատակ քանդված)
Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից էր՝ կառուցված 5-6-րդ դարերի հին եկեղեցու վայրում: 17-րդ դար
ԳԵԹՍԵՄԱՆԻ ՄԱՏՈՒՌ (հիմնահատակ քանդված)
Գեթսեմանի մատուռը Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկն էր, որի տեղում կառուցվել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։ 17-րդ դար