ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Gouroo Club & Garden» ռեստորանը տեղակայված է անվանի ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի տան եւ բակի տարածքում, ինչը յուրահատուկ հմայք է պարգեւում ռեստորանին:
«Gouroo Club & Garden»-ը հայտնի է իր առողջ ուտեստներով, քանի որ այն գուրման խոհանոցի ռեստորան է՝ հիմնված առողջարար խոհարարության սկզբունքների, տեղական օրգանական և բնական բաղադրիչների վրա: Այստեղ պարբերաբար անցկացվում են նաև գինու ակումբի օրեր. գինու սիրահարները հավաքվում են սեղանների շուրջ, իսկ սոմելյեն ներկայացնում է 3-4 տեսակի գինի եւ համապատասխան ուտեստներ։ Սոմելյեի օգնությամբ հավաքվածները բացահայտում են գինու տեսակները, հասկանում տարբերությունները, գտնում ճիշտ համադրությունները։