«Karma» ռեստորանը հիանալի վայր է հնդկական խոհանոցն ու մշակույթը սիրողների համար: Սրահները ձևավորված են հնդկական ոճով, գույներով և միջավայրային հատուկ խորհրդանիշներով: Այստեղ հատուկ կերպով նշվում են արևելյան և միջազգային տոները՝ իրենց բնորոշ ավանդույթներով: