ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Hedonist» ռեստորանը համատեղում է երեք բաղադրիչ՝ սնունդ, ազատ շփում և մթնոլորտ, որպեսզի այցելուները ստանան առավելագույն հաճույք։ Հեդոնիզմը հաճույքին ձգտելու մարդու վարքագծի հիմնական շարժառիթն է։ Հեդոնիստական բարոյագիտական ըմբռնումներում հաճույքը արտաքին բարիք է և մարդու գոյության իմաստը։
Ռեստորանի անմիջական միջավայրը և կենդանի երաժշտությունը (դաշնամուր և քնար) ապահովում են հյուրերի բարձր տրամադրությունը:
Խոհանոցը գունեղ է և յուրօրինակ շնորհիվ շեֆ-խոհարարի, ով եվրոպական ուտեստներին հաղորդում է հայկական համեր: Ռեստորանում ներկայացվում են լավագույն գինիները Հայաստանի բոլոր շրջաններից: Մեծ ուշադրություն են դարձնում նաև սուրճի որակին: Յուրաքանչյուր ամիս ռեստորանում կազմակերպվում են մշակութային հանդիպումներ, ինտելեկտուալ խաղեր, բենդերի նվագակցությումբ համերգներ, ինչպես նաև հայտնի մարդկանց հետ հանդիպում-զրույցներ:
«Hedonist» ռեստորանը երկհարկանի է: Առաջին հարկում բարն է և առաջին սրահը, ինչպես նաև նվերների համար նախատեսված փոքրիկ անկյունը, որտեղից հյուրերը կարող են ձեռք բերել հայկական արտադրության զարդեր, հուշանվերներ և գինիներ: Երկրորդ հարկում ընդարձակ սրահն է, որը կարող է միաժամանակ հյուրընկալել մինչև 80 մարդու: Երկրորդ հարկում կան նաև մեկ մեծ առանձնասենյակ, երկու փոքր առանձնասենյակներ ինչպես նաև երեխաների համար նախատեսված սրահ՝ դայակներով:
Երեխաների համար առկա է հատուկ մենյու, իսկ հյուրերի համար երեխաների խնամքն անվճար է: