ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Եղիշե Չարենցի տուն-թանգարան


Թանգարանը բանաստեղծի կյանքը, գրական-մշակութային, հանրային-քաղաքական գործունեությունն ուսումնասիրող գիտական կենտրոն է: Չարենցը Հայաստանում ճանաչված է որպես «20-րդ դարի գլխավոր բանաստեղծ»։


Եղիշե Չարենցը հայ հանճարեղ բանաստեղծ է, գրող, թարգմանիչ, հրատարակիչ, հրապարակախոս, մշակութային-հասարակական գործիչ: Նրա ստեղծագործություններն առ այսօր արդիական են և ունեն համաշխարհային մեծ արժեք: Նա համարվում է 20-րդ դարի հայ գրականության մեծագույն բանաստեղծը: ՀՍՍՀ Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ Երևանում՝ Մաշտոցի պողոտայի թիվ 17 շենքի 12-րդ բնակարանում, հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը. այն տանը, որտեղ պոետն ապրել է 1935-1937թթ: Տուն-թանգարանում են պահվում և ցուցադրվում բանաստեղծի՝ մեզ հասած անձնական իրերը, լուսանկարները, գրքերը, փաստաթղթերն ու ձեռագրերը: Ամենատպավորիչը հուշատան հատվածն է, որը վերականգնվել է ճիշտ այնպես, ինչպես եղել է Չարենցի կենդանության օրոք:


ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ


  • Առաջին ցուցասրահում ներկայացված է Եղիշե Չարենցի կյանքի և ստեղծագործական գործունեության 1897-1927թթ. ժամանակահատվածը:
  • Երկրորդ ցուցասրահն ընդգրկում է Եղիշե Չարենցի կյանքի և ստեղծագործական գործունեության վերջին շրջանը՝ 1927-1937թթ.:
  • Հուշատուն. այն տունն է, որտեղ Չարենցն իր կյանքի վերջին երկու տարին ապրել է ընտանիքի հետ։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԺԱՄԵՐ 

Երկուշաբթի՝ 11:00 - 16:00
Երեքշաբթի - շաբաթ՝ 11:00 - 18:00
Կիրակի՝ փակ է

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մեծահասակներ – 1500 դրամ
Դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ,փախստականներ – 750 դրամ


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ

Հայերեն – 3000 դրամ
Օտար լեզվով (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն) – 4500 դրամ
Կրթական ծրագրեր – 5000 դրամ





Մ.Մաշտոցի պող. 17
+37410 531 412, +37433 531 412