ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Պետ․ ցուցիչ՝ 1․6․77
Ճարտարապետ՝ Վարազդատ Արևշատյան
Հասցեն է՝ Աբովյան փողոց, թիվ 64։ Կառուցվել է Աբովյան փողոցի վերջնամասում ՀԽՍՀ վաստակավոր շինարար, ճարտարապետ Վարազդատ Արևշատյանի նախագծով։ 1945-ից շենքում գործել է Կերպարվեստի ինստիտուտը, 1957-ից՝ Ժողովրդական ստեղծագործությունների տունը, որի հիմքի վրա էլ 1978 թ․ հիմնադրվել է Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը։ Կրում է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, թանգարանի նախկին տնօրեն (1978-1986) Հովհաննես Շարամբեյանի անունը։
Թանգարանը զբաղվում է հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի, ժողովրդական արվեստի նմուշների ձեռքբերման, պահպանման, վերականգնման, ուսումնասիրման, հանրահռչակման աշխատանքներով։ Թանգարանի հավաքածուի ստեղծումն սկսվել է 1930-ական թթ․ վերջերին, ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորած խմբի ջանքերով։ Աշխատանքներին մասնակցել են նաև Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Գաբրիել Գյուրջյանը և այլոք։ Ցուցադրվում են քարի, մետաղի, փայտի գեղարվեստական մշակմամբ աշխատանքներ, գորգեր և կարպետներ, ասեղնագործ, արծաթե, կավե իրեր, ինքնուս նկարիչների ստեղծագործություններ։ Ունի մասնաճյուղ Դիլիջանում:
Շենքը երկհարկ
է՝ կառուցված սրբատաշ տուֆից, միդիս շարվածքով։ Ճակատները ձևավորված են քանդակազարդ
խոյակներով պսակված որմնասյուների ռիթմիկ համակարգով, ատամնաշար և տրամատավոր քիվով:
Շքամուտքը շեշտված է պարապետով:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երկուշաբթի - կիրակի՝ 10:00-20:00
ՄՈՒՏՔ
Մշտական ցուցադրություն՝ 1500 դրամ
ՓԱՅՏԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՍՐԱՀ
Մշտական ցուցադրություն՝ 1000 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն` 3000 դրամ
Կրթական ծրագրեր՝ 1500-5000 դրամ
ՓԱՅՏԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՍՐԱՀ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն` 2000 դրամ
Կրթական ծրագրեր՝ 1500-5000 դրամ