ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ


Վաղ միջնադար, XI-XIX դդ․


Պետ․ ցուցիչ՝ 1.11.7

Տարածվում է Նորագավթի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում՝ ճանապարհի ձախ կողմում՝ բնակելի տներով շրջապատված բլրակի վրա: Զբաղեցնում է մոտ 0,2 հա տարածք: 
Թաղումները խիտ են: Կենտրոնում պահպանվել են Հոգեհանգստյան անվամբ վաղ միջնադարյան մատուռի մնացորդները, մատուռի հարավային կողմում՝ V-VI դդ. թվագրվող կոթողի պատվանդան, մեկ ամբողջական և տասնյակից ավելի կոտրտված գեղաքանդակ խաչքարեր, ուղղանկյունաձև, օրորոցաձև, երկթեք վերնամասով, կիսագետնաթաղ բազմաթիվ տապանաքարեր, որոնց մեծ մասը զուրկ է արձանագրություններից: Արձանագրված են Հովհաննես քահանայի հիշատակին կանգնեցված խաչքարի պատվանդանը (XII-XIII դդ.), մատուռի արևմտյան մասում` փլատակների վրա տեղադրված Մեսրոպ կազմողի խաչքարը (XVI դ.), Ամիրի գեղաքանդակ խաչքարը (XVI դ., մասնատված), Իսկուհու (1386 թ․) և Մարուքի (1651 թ.) տապանաքարերը։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան


Նորագավթի 7-րդ փող.