ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ


Մ.թ.ա. II հազարամյակ


Պետ. ցուցիչ՝ 1.8.11

Մոտ մեկ տասնյակի հասնող ժայռապատկերները ՀԽՍՀ Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղի Ուխտասար հնավայրից Երևան է տեղափոխել ՀԿԿ Երևանի նորաստեղծ Խորհրդային շրջանի (Նոր Նորք թաղամասի) կուսակցական կոմիտեի առաջին քարտուղար Պավել Սաֆյանը 1970-ական թթ. սկզբին և տեղադրել է Նոր Նորքի երկրորդ զանգվածում՝ թաղապետարանից արևելք տարածվող զբոսայգում (այժմ՝ Տիգրան Մեծի անվան): Ներկայումս պահպանվել են մի քանիսը, որոնց գոյությունը վտանգված է:

Անկանոն քարաբեկորների վրա պատկերված են մադկանց, կենդանիների (շներ, ընձառյուծներ, ընդգծված եղջյուրներով այծեր և այլն) ու երկրաչափական (գծեր, կետեր, քառակուսիներ, շրջաններ) պատկերներ, աստղանշաններ, խաչապատկերներ: Զգալի մասը որսի տեսարաններ են:

Ժայռապատկերները հարուստ նյութ են պարունակում հնագույն շրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքի, կենցաղի, հավատալիքների, բուսական ու կենդանական աշխարհի մասին: Հայկական լեռնաշխարհը հարուստ է տարատեսակ ժայռապատկերներով, որոնք մշտապես գրավել են հետազոտողների ուշադրությունը:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Գայի պող.