ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԿՈՆԴԻ ՄԶԿԻԹ


1687 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.229

Կառուցել է Հաջի Նովրուզ Ալիբեկը

Գտնվում է Կոնդի բարձունքի հարավային մասում՝ Ռուսթավելու փողոցի սկզբնամասի բնակելի խիտ կառուցապատված հատվածում ՝ Ռուսթավելու փող., 4 հասցեում: Մզկիթը կառուցել է Հաջի Նովրուզ Ալիբեկը 1687 թ., պարսից տիրապետության օրոքՀամալիրը ներկայացված է Երևանի 1906-1911 թթ. գլխավոր հատակագծում, որը կազմել է քաղաքային տեխնիկ Բորիս Մեհրաբյանը:

Խորհրդային տարիներին մզկիթի տարածքում բնակություն են հաստատել մի քանի ընտանիքներ, որոնց կատարած բազմաթիվ վերակառուցումներն ու փոփոխու­թյուն­ները խաթարել են մզկիթի և՛ նախնական տեսքը, և՛ ծավալա­հատա­կագծային կառուց­վածքը: Այսօր էլ այն բնակեցված է:

Կոնդի մզկիթն ուղղանկյուն, լայնատարած ներքին բակի շուրջը հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող համակառույց է (չափերն են` 30.4 x 29.1 մ), որում գերիշխում է մզկիթի շենքը` գմբեթով: Կառույցները տեղաբաշխված են բակի պարագծով` ըստ հատուկ գործառնական նշանակության: Այսպես՝ արևելյան և արևմտյան կողմերում գրեթե միանման, երեքական, 4.3 x 3.4 մ չափերով խցերն են: Հյուսիսային և հարավային կառույցներն ունեցել են պաշտամունքային բնույթ, այն տարբերությամբ, որ առաջինը նախատեսված է եղել աղոթքների համար ձմռանը, իսկ երկրորդը` ամռանը: Պաշտամունքային կառույցը բաղկացած է երեք, իրար հետ փոխկապակցված մասնաշենքերից (որոնցից իշխողը միջինն է` գմբեթակիրը), ինչպես նաև` թաղածածկ սրահներից, որոնք կցված են առաջինին արևելքից և արևմուտքից: Մզկիթը հարավային պաշտամունքային ծավալների խմբի երկու կողմում ունի երկու մուտք` արևելքից և արևմուտքից: Ընդ որում, առաջին բացվածքի և դեպի բակ ելքի միջև երկու դեպքում էլ կան միջանկյալ անցասենյակներ: Արևելյան և արևմտյան բնակելի շինությունները բաղկացած են վեց միանման կառույցներից: Շինանյութը թրծված աղյուսն է: Գմբեթները զարդարված են սև, մոխրագույն և դեղին հախճասալիկներով: Հարավային գմբեթը և նրան կից թաղերն ավերված են: Պատերն ունեն ճաքեր:

Համալիրը հետաքրքիր է որպես Երևանում պարսկական ճարտարապետության հուշարձան, որպես պաշտա­մունքային շինության տիպ:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ռուսթավելու փող. 4