ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԿԱՐԱՐԱ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ


1964 թ.


Պետ ցուցիչ՝ 16107

Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան

Քանդակագործ՝ Արա Հարությունյան

Դեկորատիվ հուշարձան է։ Հեղինակները խորհրդային շրջանի տաղանդաշատ հայ արվեստագետներն են՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ, ՀԽՍՀ ժողովր­դա­կան նկարիչ, Ռուսաստանի գեղարվստի ակադեմիայի ակադեմիկոս Արա Հարությունյանը։ Ստեղծվել է 1964 թ։ Օղակաձև զբոսայգու Իսահակյան, Մոսկովյան և Տերյան փողոցների միջև ընկած հատվածում տեղադրվել է 1965 թ։

Հայկական խաչքար հիշեցնող, 310 մ բարձրությամբ կոթողի ճակատային հարթությունը հար­դարված է հայ միջնադարյան զարդարվեստին բնորոշ քանդակներով՝ խաղողի ող­կույզներ, վարդյակներ, հուշկապարիկ։ Հուշաղբյուրի երկու կողմում տեղադրված, պարուրաձև եղջյուրներով խոյերի քանդակ­նե­րը հիշեցնում են XV-XVII դդ հայկական ինքնատիպ խոյաձև տապանաքարերի կերտվածք­ները։ Խոյերը քանդակազարդ են (բուսազարդեր, հեծյալ, ծաղկաքանդակ):

Պատրաստվել է երևանյան տուֆից։

Հուշաղբյուրը չնչին տարբերությամբ կրկնում է այն  աղբյուրը, որը Երևանը նվիրել է Իտալիայի Կարարա քաղաքին՝ իբրև երկու քույր-քաղաքների բարեկամության խորհրդանիշ (Կարարայում տեղադրվել է 1967 թ., կարմիր տուֆ)։

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Օղակաձև զբոսայգի