ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԽԱՉՔԱՐ «ՀԱԶԱԽԱՉ»


XIII դ.,


Պետցուցիչ՝ 1221

Գետառի աջափնյա լանջին է՝ Ա. Շահինյան փողոց (նախկինում՝ Ավանի XIV փողոց) հմր 24 տան մոտ՝ բնակելի խիտ կառուցապատման մեջ։

Խաչքարն իր «Հազախաչ» անունը ստացել է իր բժշկությունների շնորհիվ։ Ըստ տեղական հավատալիքների՝ այն բուժել է հազով տառապող հիվանդներին, հատկապես՝ երեխաներին։

Հենած է խաչերով հարդարված արձանագիր (1249 թ.), զանգվածեղ ժայռաբեկորին: Մեծ ու փոքր խաչերից, բուսական և երկրաչափական հյուսածո զարդաքանդակներից կազմված հորինվածք է:

Պատրաստված է կարմրավուն տուֆից։ Չափերն են՝ 175 x 80 x 27 սմ։

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ա. Շահինյան փող.