ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀՈՒՇԱԿՈԹՈՂ ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ
1965 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.2.15
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ՝ Արա Հարությունյան
Վահագնը հին հայոց հեթանոսական դիցարանի քաջության, ամպրոպի ու ռազմի
աստվածն էր, հայոց պանթեոնի հզոր ու պաշտելի աստվածներից, ուժի, արիության և հաղթանակի խորհրդանիշ։
Անվանել
են
«Վիշապաքաղ», քանի
որ
ըստ
ավանդության պայքարել
է
չարն
ու խավարը մարմնավորող
վիշապների
դեմ։
Վահագնին նվիրված հուշակոթողը գտնվում է Երևան-Սևան մայրուղու
տեսանելի հատվածում և հանդիսանում է Երևանի հյուսիսային մուտքը: Կանգնեցված է բազալտե
ցածր պատվանդանին:
Կոթողի հարավահայաց մակերեսին քանդակված է փոթորկածին ամպերից
վեր կանգնած և եռագլուխ վիշապին շանթահարող աստվածը՝ Վահագնը: Վերնամասում Հայաստանի
խորհրդանիշ խաղողի տերևաքանդակն է: Հուշակոթողի թիկունքին փորագրված
է
Մովսես
Խորենացու «Վահագնի
ծնունդը»:
Կառուցված է սրբատաշ կարմիր տուֆից: Բարձրությունը 4 մ է:
Վահագնի կերպարը ներկայացնելով, հեղինակները նպատակ են ունեցել
ցույց տալ բարու հաղթանակը չարի դեմ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան