ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյան՝ հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դիրիժոր և սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Հայաստանում: Նրա թողած երաժշտական ժառանգությունը հարուստ է գեղարվեստական նոր հասկացություններով, ժանրերի բազմազանությամբ և բացառիկ արտահայտչական միջոցներով:
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան,
հիմնադրվել է 1963 թվականին՝ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ, Նալբանդյան 23 (այժմ՝
21) հասցեում, այն տանը, որտեղ Ալեքսանդր Սպենդիարյանն ապրել է կյանքի վերջին տարիներին՝
1926-1928 թվականներին։
Տուն-թանգարանը բացվել է 1967 թվականին։ Հայաստանում առաջին երաժշտական
հուշային թանգարանն է։ Տուն-թանգարանի հավաքածուն սկզբում կազմում էր 400 միավոր, հետագայում ֆոնդերը համալրվեցին և ներկայումս
ֆոնդային հավաքածուն կազմում է ավելի քան 1350 թանգարանային
առարկա։ Դրանք Սպենդիարյանի անձնական իրերն են, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ,
փաստաթղթեր, լուսանկարներ, մամուլ ու գրքեր։ Տուն-թանգարանի մշտական ցուցադրության
մեջ տեղ են գտել թանգարանային այնպիսի յուրօրինակ առարկաներ, ինչպիսիք են կոմպոզիտորի
մտահաղացմամբ պատրաստված «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը և «Ալմաստ» օպերայի երևանյան
առաջին բեմադրության (1933 թ.) ազդագիրը։
2011 թվականին վերանորոգված տուն-թանգարանը նոր ցուցադրությամբ իր դռները բացեց արվեստասեր հասարակության առաջ։ Թանգարանը երաժիշտների և երաժշտասերների սիրված հավաքատեղիներից է, որտեղ պարբերաբար կազմակերպում են համերգներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, և կրթամշակությաին տարաբնույթ միջոցառումներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթի-շաբաթ՝ 10:30-17:00
Կիրակի՝ 10:30-17:30
Երկուշաբթի ՝ փակ
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ-700 դրամ
Երեխաներ -300 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ /մինչև 15 մարդ/
Հայերեն-2000 դրամ
Օտար լեզուներ/ ռուսերեն , անգլերեն/ – 2500 դրամ