ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ


1932 թ.,1967 թ.,


Պետցուցիչ՝ 1.6.175

1932 թ., տան ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

1967 թ., թանգարանի ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան

Նկարիչ ՝ Գառնիկ Սմբատյան


ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը գտնվում է Սարյան փողոց, 3 հասցեում:

Բաղկացած է առանձնատնից և թանգարանային հատվածից, որը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հատուկ որոշմամբ բացվել է 1967 թ. նոյեմբերի 26-ին, աշխարհահռչակ նկարչի կենդանության օրոք։ Տուն-թանգարանը գործում է որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ:

Առանձնատունը, որտեղ մեծ վարպետն ապրել և ստեղծագործել է 1932-ից մինչև կյանքի վերջը, կառուցվել է 1932 թ. (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան): Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով, 1967 թ.։ Գլխավոր ճակատի վերնամասում, ուղղանկյունաձև խորշի մեջ Սարյանի վրձնած «Հայաստան» նկարի խճանկարն է (Սարյանի էսքիզով կատարել է հայտնի նկարիչ Գառնիկ (Գարրի) Սմբատյանը)։ Շենքում ներկայացված են նկարչի գրաֆիկական գործերը, կտավները: Ցուցանմուշների թիվը հասնում է 170-ի:

2013-2016 թթ. տուն-թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման, կառուցվել է չորրորդ հարկը, որի Ղազարոս և Արաքսի Սարյանների անունը կրող դահլիճում կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ, սեմինարներ, շնորհանդեսներ և այլն։ Առանձին սրահում գործում է «Սարյան» արվեստի ստուդիան։

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երկուշաբթի - չորեքշաբթի՝ 11:00-18:00

Ուրբաթ -  կիրակի՝ 11:00-18:00

Հինգշաբթի ՝ փակ


ՄՈՒՏՔ


Մեծահասակներ -1500 դրամ

Դպրոցականներ, ուսանողներ,  կենսաթոշակառուներ, փախստականներ - 750 դրամ


ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ


Հայերեն- 4000 դրամ

Օտար լեզուներ/ ռուսերեն , անգլերեն, ֆրանսերեն/ – 5000 դրամ




Սարյան փող. 3
+37410 580 568