ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ


Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նվիրված է հայ մեծանուն երգահանի կյանքին, գործունեությանը և ստեղծագործական ժառանգության հավաքմանն ու պահպանմանը:


Կոմիտասի թանգարան-ինստիտուտը տեղակայված է Կոմիտասի անվան զբոսայգում և կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա: Վերջինս 1950-ական թվականներին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, իսկ նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Այն պաշտոնապես բացվել է 2015 թ.՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունըԹանգարանն իր մեջ ներառում է մշտական ու ժամանակավոր ցուցադրությունների սրահ, երաժշտական գրադարան, հետազոտական կենտրոն ու համերգասրահ, որտեղ պարբերաբար անցկացվում են կամերային, դասական, ժամանակակից, ինչպես նաև ժողովրդական ու հոգևոր երաժշտության համերգներ


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երկուշաբթի - երեքշաբթի՝ 10:00-16:30

Հինգշաբթի -  կիրակի՝ 10:00-16:30

Չորեքշաբթի՝ փակ


ՄՈՒՏՔ


Մեծահասակներ -1000 դրամ

Դպրոցականներ - 300 դրամ

Թոշակառուներ - 300դրամ


ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ


Հայերեն - 2000 դրամ

Օտար լեզուներ – 4000 դրամ

Լսողական ուղեցույց – 2000 դրամ


Արշակունյաց պող., 28
+37411 570 570