ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Կերոն» բաց դռների օր
«Կերոն» զարգացման հիմնադրամը յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը հայտարարում է բաց դռների օր Պուշկին 38 հասցեում գտնվող իր գրասենյակում՝ Աֆրիկյանների առանձնատանը՝ հնարավորություն ընձեռելով համաքաղաքացիներին և Երևանի հյուրերին այցելել գրասենյակ, լսել այս շենքի պատմությունը, տեսնելու, թե ինչպես է «Կերոն» հիմնադրամը նոր կյանք հաղորդել տարածքին և ծանոթանալ Հայաստանի զարգացմանն ուղղված՝ հիմնադրամի նախաձեռնություններին:
Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված այս շենքը կառուցվել է 1902թ. և համարվել է Երևանի առաջին քարաշեն շինություններից մեկը: Այստեղ մինչ օրս պահպանվել են առաստաղների վրա արված յուրօրինակ որմնանկարները և սալիկապատ բուխարիները։
«Կերոն» զարգացման հիմնադրամն ամենայն պատասխանատվությամբ պահպանել է շենքի պատմական ու ճարտարապետական ինքնատիպությունը։ Գրասենյակի ամիսներ տևած վերականգնման աշխատանքների ընթացքում արվել է հնարավոր ամենը՝ գրասենյակի պատերի քարերի նախնական շախմատաձև շարվածքը վերականգնելու, շենքի պատմական պատշգամբները, բուխարիներն ու առաստաղները պահպանելու համար։
Միացե՛ք հատուկ շրջայցին: Մասնակցությունն անվճար է: Խնդրում ենք նախապես գրանցվել՝ լրացնելով հայտն այստեղ`
https://keronfoundation.am/open-doors-day/?utm_source=VisitYerevan&utm_medium=VYwebsite&utm_campaign=OpenDoors
Երևան քաղաք