ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Անվանի տենոր Վիտտորիո Գրիգոլոն՝ ՀԱՖՆ-ի հետ
Ծրագրում․
Հռչակավոր իտալացի երգիչ, մեր օրերի գերաստղ Վիտտորիո Գրիգոլոն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում։
Նրա ելույթները լեփ-լեցուն են անցնում աշխարհի հեղինակավոր համերգասրահներում, հարյուրհազարանոց մարզադաշտերում ու բացօթյա ամֆիթատրոններում։ Վիտտորիոն համագործակցել է երաժշտական լեգենդների հետ՝ Սթինգ, Բրայան Մեյ, Ջեյմս Թեյլոր, Լուչանո Պավարոտի և այլք։
Այս բացառիկ երեկոյին նա հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Հանդիսատեսին սպասվում է ամենասիրված դասական ու ժամանակակից ստեղծագործությունների հմայիչ համադրություն և անմոռանալի երաժշտական փորձառություն։
Ծրագրում կհնչեն արիաներ օպերաներից և հանրահայտ երգեր։
Մենակատար՝ Վիտտորիո Գրիգոլո, տենոր (Իտալիա)
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք
+37410 399 955, +37410 393 900