ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Villa Delenda» հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնի գողտրիկ անկյուններից մեկում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ:
Այն կառուցվել է դեռ 1906 թվականին որպես առանձնատուն Մնացականյան եղբայրների կողմից:
Վերականգնելուց հետո պահպանվել են հյուրանոցի յուրօրինակ տեսքը և ոճը։ Սենյակները կառուցված են էթնիկ ոճով և բարձր առաստաղներով: Ճարտարապետական տարրերը յուրաքանչյուր սենյակի մի մասն են կազմում, ընդհանուր դիզայնը համալրում են տաք գույները, քարերը, ձեռագործ հայկական գորգերը։ Համարները նաև համալրված են տեղի արհեստանոցի կերամիկական սպասքով և հնաոճ կահույքի հետաքրքիր հավաքածուներով:
«Villa Delenda»-ն ունի նաև բիզնես տարածք, որը կարող է լիովին համալրվել կոնֆերանսի համար անհրաժեշտ լավագույն սարքավորումներով:
Կողբացու փող. 22
+37410 561 156