ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
Կայսերական ոճով կառուցված «Imperial Palace» հյուրանոցը տեղակայված է Երևան քաղաքի հենց սրտում` Մատենադարանի հարևանությամբ:
Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված, հարմարավետ և նորաձև սենյակներ: Հյուրերի ցանկությամբ տրամադրվում են նաև հատուկ սենյակներ չծխողների համար: Մի շարք սենյակներից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը և «Մայր Հայաստան» հուշարձանը:
Հյուրանոցում առկա է նաև լաունջ-բար, որտեղ հյուրերը կարող են համտեսել հայկական կոնյակ և գինի, ինչպես նաև բազմազան կոկտեյլներ: Ռեստորանն առաջարկում է բուֆե նախաճաշ, ինչպես նաև հատուկ ճաշացանկ բուսակերների համար:
«Imperial Palace» հյուրանոցի հարմար դիրքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում հասնել Երևան քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ, կինոթատրոններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ և այլ հետաքրքիր վայրեր: