ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Yerevan Place» հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ:
Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները թե՛ կատարյալ հանգստի և թե՛ գործնական հանդիպումների կազմակերպման համար: Հյուրանոցում լյուքս և ստանդարտ համարներից բացի կան նաև հաշմանդամների համար նախատեսված սենյակներ և հարմարություններ:
Հյուրանոցից ընդամենը հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության թանգարան, երգող շատրվաններ և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոն:
Հյուրանոցն ունի միջազգային խոհանոցին պատկանող ռեստորան, որտեղ մատուցվում են ազգային և եվրոպական խոհանոցների բազմաթիվ ճաշատեսակներ: Grab 'n Go սրճարանում հյուրերը կարող են վայելել թարմ սենդվիչներ և աղցաններ, մինչդեռ Bakery Cafe- ն առաջարկում է համեղ խմորեղեններ:
Հյուրանոցում գործում է նաև բար, երկու կոնֆերանս-դահլիճ՝ նախատեսված 50 անձի համար, մարզասրահ ինչպես նաև ընտանի կենդանիների համար հարմարավետ կացարան: