ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Tufenkian Historic Yerevan» հյուրանոցը տեղակայված է Երևանի կենտրոնում` Հանրապետության և Բուզանդի փողոցների խաչմերուկում, որն իր դռները բացել է հյուրերի առաջ 2012 թվականին:
Հյուրանոցի արտաքին ձևավորումը համահունչ է Երևանի 19-20-րդ դարերի ճարտարապետությանը: Գաղափարի հիմքում ընկած էր մի նոր կառույց կերտելու ցանկությունը, որը ներշնչված կլիներ Եվրոպական դասական և 20-րդ դարի հայկական ճարտարապետությամբ:
Հյուրանոցի ձևավորման վրա աշխատել են հայտնի դիզայներներների խումբ, ինչպիսիք են աշխարհահռչակ ճարտարապետ և ինտերիերի ձևավորող Կլոդաղը և Ջեյմս Թուֆենկյանը:
Երևանյան այս նոր հյուրանոցի ներքին հարդարանքը ներկայացնում է մանրակրկիտ մշակված դետալների, շքեղ կահավորանքի և ընդգծված քարային շեշտադրումների ամբողջություն` հիանալի կերպով արտահայտելով հայկական ավանդական ճարտարապետության թեմատիկան:
«Tufenkian Historic Yerevan» հյուրանոցն ունի ընդարձակ և հարմարավետ սենյակներ, բար, բիզնես կենտրոն և ավանդական «Խարբերդ» ռեստորան, որն առաջարկում է բազմադարյա արևմտյան ու արևելյան խոհանոցների ճաշացանկ:
«Tufenkian Historic Yerevan» հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետություն և յուրահատուկ հանգստի նոր ձևաչափ: