ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
«Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan» հյուրանոցը տեղակայված է Հանրապետության հրապարակին կից՝ Երևանի ամենահին փողոցներից մեկում:
Հյուրանոցի սենյակներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Երևանի համայնապատկերը և Հայաստանի խորհրդանիշ Արարատ բիբլիական լեռը, որտեղից կարելի է ուսումնասիրել մայրաքաղաքը և հայկական մշակույթը:
Մոտակայքում գտնվում են մի շարք թանգարաններ, համերգասրահներ, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնը, Հանրապետության հրապարակի հայտնի երգող շատրվանները:
Հյուրանոցում առկա են ինչպես ստանդարտ, այնպես էլ ավելի բարձր կարգի համարներ: Ժամանակակից և գունեղ դիզայներական լուծումներով կահավորված սենյակներն ապահովում են իրական հանգիստ՝ հարմարավետ միջավայրում:
Հյուրանոցն ունի 2 փակ ռեստորան `«TARTAR» և «RED POINT INDOOR»:
«TARTAR» ռեստորանում անցկացվում են բիզնես հանդիպումներ և տարարտեսակ ժամանցային միջոցառումներ:
Գեղեցիկ տեսարաններ նախընտրողները կարող են այցելել 13-րդ հարկում գտնվող «RED POINT INDOOR» ռեստորան կամ բացօթյա «RED POINT» տերաս, որտեղ մատուցվում են ազգային և եվրոպական խոհանոցների բազմաթիվ ճաշատեսակներ:
Հայտնի հայ վարպետների յուրօրինակ և եզակի գորգերը «EASE» լոբբի-բարին հաղորդում են իրական հայկական բույր: Այստեղ հյուրերը հնարավորություն ունեն ծանոթանալ գորգագործության արվեստի հիմունքներին:
Առողջ ապրելակերպի սիրահարները կարող են օգտվել ֆիթնես կենտրոնի և SPA-ի ծառայություններից:
Հյուրանոցն ունի նաև կոնֆերանսների համար նախատեսված 4 սրահներ, որոնք լավագույնս հարմարեցված են գործնական և հասարակական հանդիպումների համար։