ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

«ՏԱՐԱԶֆեստ»


Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը, որի նպատակն է ազգային հագուստի, մշակույթի, ավանդույթների, զարգացումն ու ցուցադրումը թե´ մայրաքաղաքի հյուրերին, թե´ Հայաստանի բնակիչներին:
Փառատոնը կիրականանա ՀՀ մարզերի, Երևանի, և Արցախից բռնի տեղահանված արհեստագործ վարպետների, ինչպես նաև արդեն ավանդույթ դարձած ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։
✅Միջոցառման առաջին հատված
• Ցուցահանդես-վաճառք
• Ցերեկային ցուցադրություններ՝ երիտասարդ դիզայներների հավաքածուների ցուցադրություն-մրցույթ
• Ազգային խաղեր
• Ուսուցողակրթական ժամանցային ծրագրեր
✅Միջոցառման երկրորդ հատված
• Ազգային հագուստի ցուցադրություն՝ ժամանակակից ներկայացմամբ։ Կցուցադրվեն «Տերյան մշակութային կենտրոն»-ի, տեղացի և միջազգային հայ դիզայներների տարազային և հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող հագուստների անհատական հավաքածուները՝ երաժշտության ներքո։
Փառատոնի ողջ ընթացքում բարձր տրամադրությունն ու երաժշտական ծրագիրը կապահովեն հայկական ավանդական երգի-պարի համույթները, ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, «Վիքթորի պարկ» ՍՊԸ-ի («Հաղթանակ» զբոսայգի) գործընկերությամբ:

«Հաղթանակ» Զբոսայգի

Ազատության պող. 2
+37410 205 881, +37495 900 060
Տևողություն՝ 8 hours ժ
Entrance is free AMD

Օգոստոս 10
Շբթ | 12:00

Օգոստոս 11
Կրկ | 12:00