ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Երեվանը կարդում է
Երևանի քաղաքապետարանը մարտի 1-ին և 2-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական երաժշտական միջոցառմանը։
Մարտի 1-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ մարտի 2-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ» Սոնա Գյուլխասյան- Ռաֆաել Պետրոսյան «Ջազ քնեքշն» և «Նեմրա» խմբերը։
Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ կկարդան հայտնի և տաղանդավոր դերասաններ և արտիստներ։
Փոքրիկների համար կգործեն խամաճիկների թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյուն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։
Առանձին տաղավարներում ներկայացված են լինելու բազմաթիվ հրատարակչություններ, որոնց գրքերը հասանելի կլինեն մինչև երեսուն տոկոս զեղչով: